Այլ աչքեր

Սկզբում
Հայտնվում է մշուշը․․․
Աչքերիս չեմ հավատում։

Փակում եմ մի աչքս,
Մյուս աչքով եմ նայում։
Փակում եմ մի աչքս,
Մյուս աչքով եմ նայում։
Փակում եմ երկուսն էլ։
Ափիս մեջ անձրև է գալիս…
Հավատում եմ՝ ափիս մեջ անձրև է գալիս։

Մշուշե ստվերներն այլշխարհից էլ աչքով չեն անում։
Կաթկթում են։

Դեկտեմբեր, 2023