Խաղաղություն

Տելեգրամի ծլնգոց ու օրվա մահացուցակը։
Զոլ զոլ եմ հիշում։
Մտքեր էին գրոհում դասակ-դասակ։
Հոշոտվելիք ուղեղ:
Բացել էր զինգերը սեպտեմբերը։
Հոկտեմբերը, նոյեմբերը ու հաջորդիվ ամեն ամիս։
Սարսափելի ճերմակ։
Սարսափելի վհատ։
Ո՞վ կմոռանար
Ուշի-ուշով։
Ո՞վ կլռեր․․․

Մի բերան բացուխուփ էր լինում բոլորակի՝
Խաղաղեցրեք լեզուս, բոզե՜ր։

Մարտ, 2024