Փաթիլներ

Եվ փաթիլներ՝ մտքերիս փնթփնթի, միլիոն ու շեղ։
Եվ փաթիլներ-սփոփիչ պատանք՝ հանձնված հողերին,
Հանկարծահաˊս եղած, հանկարծաբեˊկ, հանկաˊրծ ու
Չեˊս։
Եվ փաթիլներ՝ տարածության ծփանք, լուսէջքի ելևէջ,
Որ թևում են, թևում իրենց արահետը ձյունի ճամփով
Այնպե՜ս հոժար,
Այնպե՜ս մեղմիկ,
Այնպե՜ս թեթևակի։

Թևիկ-թևիկ,
Թելիկ-թելիկ
Եվ փաթիլնե՜ր…

Հունվար, 2023